Թույլ չտալ իշխանություններին նման բեմականացումներով շեղել հանրության ուշադրությունը. Ագնեսա Խամոյան
«Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր չմասնակցելը, կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում շատ հստակ անդրադարձ է կատարել, ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և հավելեց. «Այսօրվա բարդագույն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը՝ մեր խնդիրն է չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար»:
Նա հայտնեց, որ Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում:
«Կարող եք արձանագրել, որ մեր բացակայության պայմաններում այն բեմականացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, այդքան էլ հաջող չի ստացվում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Պատգամավորը տարակուսելի համարեց գլխավոր դատախազի կողմից վկաների ցուցմունքներ և տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակների հրապարակման փաստը:
«Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել՝ նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջևանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են և այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել: Այո, և՛ ինքը, և՛ Արմեն Չարչյանը իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրառումից և այս ներկայացումն այսօր չէր լինի, չէր լինի իրավական ու քաղաքական քաշքշոցը, որ այսօր իրականացնում են իշխանությունները»,-հայտարարեց Խամոյան:
Նա փաստեց, որ Սեյրան Օհանյանի նախարարության տարիներին, դրանից հետո ու առաջ և այսօր էլ շատ բան է վաճառվել:
Հայտնելով, որ Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը՝ պատգամավորն ասաց, որ ԱԺ դահլիճում կազմակերպված բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրում առկա կարևոր խնդիրներից, խլացնել Վարդենիսում զոհված 15 տղաների ձայնը:
Հարակից հրապարակումներ`
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ԶՈւ-ում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները ԱԺ-ում կքննարկեն փակ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա