Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն հերոսի կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտը. Ալեն Սիմոնյան
«Ես չեմ հասկանում Ձեր հարցը, թե ի՞նչ է նշանակում «օպերացիա»»,-ճեպազրույցների սրահում լրագրողին ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Սեյրան Օհանյանի դեմ կատարվողն արդյոք նման չէ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացրած հայրենիքի հերոսից գող, թալանչի վերածելու օպերացիային :
Սիմոնյանը հայտնեց, որ իշխանություններն օպերացիաներ չեն իրականացնում:
«Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ասեմ, որ դատարանում գործ կա և ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանություններ անեմ, առավել ևս, որ Մանվել Գրիգորյանն ողջ չէ այլևս, իսկ ինչ վերաբերում է մնացածին՝ թե ինչ-որ մեկն ուսադիր ունի, կամ իրա փայատերերը ու հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, այն չի նշանակում, որ օրենքի առաջ իրենք հավասար չեն: Բոլորս՝ այդ թվում դուք և ես հավասար ենք օրենքի առաջ»,-հայտարարեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ հերոսի գնահատականը պետք է ժողովուրդը տա, իսկ մանացածը ուռճացված և կենացների մակարդակի հասցված հարցեր են:
Լրագրողները հիշեցրեցին, որ գործող իշխանությունների կողմից հերոսի կուչում ստացած Անդրանիկ Փիլոյանը ներկայում բանտում են:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտ և հասկանանք, թե արդյոք մարդիկ, որոնց նկատմամբ դատավճիռ կլինի, իրենք պետք է շարունակեն մնալ հերոս, ես կարծում եմ, որ եթե օրինական դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,-պատասխանեց ԱԺ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- ՔՊ-ի երկու պատգամավորի խնդրում եմ լքել դահլիճը. Ալեն Սիմոնյան
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- Անդրանիկ Փիլոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա