Եթե համաձայնել ենք Խովաևի փաստաթղթի տարբերակին, կարծում եմ՝ բոլոր վտանգները հաշվի ենք առել. Ալեն Սիմոնյան
«Ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա: ՀԱՊԿ-ում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը և ես վստահ չեմ, որ իրենցից մեկը վետո չի դնի»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու մասին հարցին:
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ավելի մանրամսներից տեղյակ չէ, որովհետև իրենց չեն ասել դրանց մասին:
«Կա իրավիճակ և դուք ինքներդ եթերով տեսել եք, երբ ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարն իր կարծիքն էր ասում Ադրբեջանի, Իլհամ Ալիևի հետ կապված:
Ես չգիտեմ՝ թե ինչ է փոխվել, որովհետև այն, ինչը, որ մենք ուզում էինք ու պահանջում էինք՝ ընդամենը քաղաքական հստակ գնահատական էր, իսկ իրենք նույնիսկ այդ քաղաքական գնահատականից հետ կանգնեցին և ես ճիշտն ասած շատ թերահավատորեն եմ մոտենում այդ հայտարարությանը»,-ասաց Սիմոնյանը
Նա նաև հայտնեց, որ ՀԱՊԿ-ից չեն խոսում Խավաևի փաստաթղթի մասին:
«ՌԴ-ն ներկայացրել է տարբերակ, որին ՀՀ-ն իր համաձայնությունն է տվել: Բայց հետագայում թե ինչու մեր դաշնակից գործընկերները հետամուտ չեղան հենց այդ տարբերակին և հիմա նեղսրտում են դրան հաջորդած Պրահայի համաձայնությունից՝ կարծում եմ այս մասին պետք է հարցադրումներ արվեն և դրա մասին խոսվի:
Անդրադառնալով Խովաևի ներկայացրած փաստաթղթին ՀՀ ԱԺ նախագահըն ասաց. «Եթե համաձայնել ենք այդ փաստաթղթի տարբերակին, կարծում եմ, որ բոլոր վտանգները հաշվի ենք առել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա