«ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններն իրենց ցավակցություններն են հղում Հայաստանի դեմ ցեղասպանական պատերազմ մղող ֆաշիստ Էրդողանին»
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.
«Եթե 1941-1945 թթ. Գերմանիայում տեղի ունենար մեծ երկրաշարժ կամ ջրհեղեղ, մի՞թե Ստալինը կամ Չերչիլը ցավակցություն կհայտնեին Հիտլերին։ Իհարկե, ո՛չ, քանի որ քո քաղաքներն ու գյուղերը ավերած, գրաված ու պաշարած թշնամուն ցավակցություն հայտնելն առնվազն քաղաքական անմեղսունակություն է։
Հիմա փաշինյանականներինն է. Թուրքիա-Ադրբեջան ֆաշիստական կոնֆեդերացիան գրավել, ավերել ու հայաթափել է հայկական տարածքները և՛ ՀՀ-ում, և Արցախի Հանրապետությունում, փակել է մեր կենսատու մայրուղիները, սպանում և խոշտանգում է մեր ռազմագերիներին և հենց այս պահին էլ դեռ դաժան պաշարման մեջ է պահում Արցախը՝ նպատակ ունենալով այն ևս հայաթափել, ապա անցնել Սյունիքի դեմ գրոհին։ Ահա այս պատերազմական դժնդակ պայմաններում ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններն իրենց ցավակցություններն են հղում Հայաստանի դեմ ցեղասպանական պատերազմ մղող ֆաշիստ Էրդողանին ու նրա կառավարությանը։ Խելքին աշեցեք...
Խորապես ցավակցում եմ Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ այսօրվա խոշոր երկրաշարժի հետևանքով մեծ զոհերի և տուժածների կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
- Կարևորը է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք ՀՀ-ում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում. Վարդանյան
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները