Տարիներ անց կլինի այլ դատախազ, Պապիկյանին Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որն անարդար է. Մանուկյան
«Հիմնական շեշտը դնում են՝ վայ, տեսեք, զորամասեր են վաճառել։ Բարեբախտաբար, դատախազն ասաց, որ դրանք չգործող զորամասեր են եղել, և հարցադրումը՝ Նախիջևանի սահմանին զորամաս է վաճառվել, տեղին չէր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննությանը, որին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել։
Նա ասաց, որ բերել է 2022 թ. ապրիլի 15-ի Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ. «ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր: Հիմա ի՞նչ՝ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են և նույնիսկ դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի»։
Դիտարկմանը, որ գլխավոր դատախազն ասաց, որ դրանք պետական շահի տեսանկյունից չեն օտարվել, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Արշակունյաց պողոտաի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառելը պետական շահի տեսանկյունի՞ց է, թե՞ ոչ: Կրկնում եմ՝ խոսքը երկու չգործող փոքր զորամասի մասին է:
Շատերը Արարատի ճանապարհին կտեսնեն, մինչև հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց ավարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թե՞ ոչ: Սա պարզապես շոու է:
Հիմա ես հրապարակեմ 71 անուն գույք ու ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զորամաս է, ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում իր հաշվեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի, բազմաթիվ այլ հարցեր, դրա համար տալիս է սեփականաշնորման, օտարման:
Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, և մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որևէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից շեղելու համար էր»։
Նա նշեց, որ տարիներ կանցնի, Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի այլ դատախազ, և Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որն անարդար է, անարդար է:
«Տա Աստված, հետագայում Հայաստանում այլ իշխանությունների պարագայում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը և երկրի հաամր կարևորագույն ռազմավարական հարցերի մասին մտածի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա կարծում է, որ իշխանությունը չի գնա Սեյրան Օհանյանի կալանավորմանը. «Խելագարության սահման կա, էլի՞։ Իշխանությունները խելագարության սահմանները շատ են անցել, բայց, կարծում եմ, այս հարցում չեն անցնի»:
Հարակից հրապարակումներ`
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի. Տիգրան Աբրահամյան
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
- Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա