Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել։
«Հետցնցումների թիվը սկսել է նվազել»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է Եվրոպական կենտրոնը։
Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ամբողջությամբ փլուզվել է 941 շինություն,ինչի մասին հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Թուրքիայից և արտերկրից որոնողափրկարարական խմբերը հերթապահում են: 941 շենք, որոնք մենք կարողացանք բացահայտել, ամբողջությամբ փլուզվել են Քահրամանմարաշում: Մեր բոլոր որոնողափրկարարական խմբերը ջանք չեն խնայում փլատակներում գտնվող մեր քաղաքացիներին փրկելու համար»,- ասել էՍոյլուն։
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցում է 3,5 հազարը, ավելի քան 20 հազարը վիրավորվել է։ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել աղետից տուժածների համար, իսկ աղետից տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի
- Երկրաշարժից հետո դադարեցվել է Ադրբեջանից նավթի արտահանումը
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- «Փաստ». Հայաստանը սեյսմիկ գոտում է, որքանո՞վ են այս երկրաշարժերը վտանգավոր մեզ համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան