Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3549-ի։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք ունենք 3549 զոհ և 22168 վիրավոր: Մեզ համար ամենամեծ մխիթարությունն այն է, որ առ այսօր մեր ավելի քան ութ հազար քաղաքացիներ ողջ-ողջ փրկվել են փլատակներից»,- ասել է նա։
Էրդողանն ընդգծել է, որ տարերային աղետը ազդել է 10 Նահանգների վրա, որտեղ բնակվում է մոտ 13 միլիոն մարդ:
«Մենք բախվել ենք խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն հանրապետության պատմության մեջ, այլև աշխարհում»,- նշել է նա։
Նա նաև հայտարարել է տուժած շրջաններում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։
Էրողանը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 53 հազար մարդ, որոնց թիվը մշտապես ավելանում է Թուրքիայից և արտերկրից ժամանած թիմերի շնորհիվ։
Նա նաև ասել է, որ տուժածներին արդեն ուղարկվել է 54 հազար վրան, 102 հազար ներքնակ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները երկրաշարժի հետևանքների վերացման համար հատկացրել են 100 մլրդ լիրա՝ ավելի քան 5,3 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711 մարդ, տուժել՝ 1431-ը։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժից հետո դադարեցվել է Ադրբեջանից նավթի արտահանումը
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Թուրքիայի երկրաշարժը Սպիտակից շատ ավելի ուժեղ է եղել. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
- CNN. Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 670-ի
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան