«Ժողովուրդ». Ընդդիմությունը երկար մտորումներից հետո որոշել է բոյկոտել նիստը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանում այսօր թեժ է լինելու: ԱԺ-ն հենց այսօր քննարկելու է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունները:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ ընդդիմությունը երկար մտորումներից հետո որոշել է բոյկոտել նիստը. ինչպես Սեյրան Օհանյանն է բնորոշել, «դա կլինի մեկ գավառական դերասանի՝ ՔՊ-ի թատրոն», ուստի իրենք չեն մասնակցելու նիստին, թեեւ օրեր շարունակ պատրաստվել էին իշխանականների հետ «կռիվ տալուն»:
Ստացվում է՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «բենեֆիսն» է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները հատուկ հավաքվել են ընդդիմադիրների հարցը քննարկելու եւ նոր ցուցումներ ստանալու:
Տեղեկացանք, որ ՔՊ-ականներին շատ է ուրախացրել հատկապես այն փաստը, որ ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին. ստացվում է՝ իրենց հակադարձող չի լինի, իրենք իրենցով կասեն-կխոսեն, հանրությանն էլ կներկայացնեն, որ ընդդիմադիրները վախեցել են, հակադարձելու ոչինչ չեն ունեցել, դրա համար էլ չեն եկել նիստին:
Խմբակցության երեկվա նիստին էլ ՔՊ-ականներից ոմանք փորձել են իրենց դժգոհությունը հայտնել, որ անվտանգային նման լուրջ մարտահրավերների պայմաններում պետք չեն ավելորդ քաղաքական ինտրիգներ, բայց ՔՊ մեծամասնությունը իր գոհունակությունն է հայտնել այս առիթով եւ նշել, որ, ընդհակառակը, պետք է ավելի «խիստ» լինեն ընդդիմադիրների նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա