Հայաստանը պատրաստվում է օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային
Հայաստանը պատրաստվում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր երեկվա թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան աջակցություն Սիրիայի և Թուրքիային։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են կազմակերպչական աշխատանքներ,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 3549 մարդ, վիրավորվել՝ 22168 մարդ։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 1500 մարդ, տուժել՝ 1440-ը։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
- Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել