Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննությանը ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք օտարված զորամասերը գործող են եղել։
«Այդ պահին այդ զորամասը, զորանոցը, չգիտեմ ինչ է դա եղել, գործող է եղե՞լ, թե՞ ոչ։ Այսինքն, դրան նախապես նախորդել է նախարարի կողմից զորամասը փակելու գործընթաց, հետո սեփականաշնորհում, թե՞ դա չօգտագործվող տարածք է եղել»։
Միջնորդագիրը ներկայացնող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց. «Եթե ես ձեր հարցը ճիշտ հասկացա՝ ի նկատի ունեք գործող զորամա՞սն են օտարել, թե՞ ոչ։ Ոչ։
Հիմնավորումներում էլ որպես վկա հարցաքննված անձինք նշում են, որ մենք այդքան միավորներ չունեինք այդ զորանոցում տեղավորելու համար և, ըստ էության, այդ զորանոցներն մեզ այլևս պիտանի չէին»։
Հարակից հրապարակումներ`
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- ՔՊ-ի երկու պատգամավորի խնդրում եմ լքել դահլիճը. Ալեն Սիմոնյան
- Ձեր թույլտվությամբ` այդ նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում. Գլխավոր դատախազը՝ Վահագն Ալեքսանյանին
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
- Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան