Սիրիայում բարդ իրավիճակ է. Դեսպան
«Ներկայումս Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել հնարավորինը, որպեսզի փլատակներում գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել»,- «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
Նա նշել է, որ դժվարություններ են ստեղծում նաև եղանակային պայմանները, հատկապես Հալեպում և Լաթաքիայում:
«Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, մի քանի ժամ առաջ տեղեկատվություն ստացանք, որ նրանց հանել են և վիրահատվում են:
Հիմա հավաքագրվում ենք տվյալներ, թե արդյոք կան տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասել է դեսպանը:
Տիգրան Գևորգյանը հայտնել է, որ Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան։
Հիշեցնենք, որ Թուրքիայիում ու Սիրիայում փետրվարի 6-ին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվըմ CNN-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, հասել է 5021-ի։
Թուրքիայում մահացել է 3419 մարդ, ևս 20 534 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Սիրիայում մահացել է 1602 մարդ, հայտարարվում է 3649 վիրավորի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5 000-ը
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական դոլար
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
- Զորակցություն եմ հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին․ Իշխան Սաղաթելյան
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Թեժ գիծ՝ Սիրիայում և Թուրքիայում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու համար
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
- Կարևորը է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք ՀՀ-ում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում. Վարդանյան
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը հասնում է 1500-ի
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային
- ՀՀ ԱԳՆ. Հալեպում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան