Իտալական Sudestival -ում ցուցադրվում է հայկական նոր կինոն
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական SUDESTIVAL-ում ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:
Փառատոնում կայացել է նաև Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։
«Հայ կինոյի օրերը հրաշալի առիթ են օտար հանդիսատեսի հետ խոսելու հայկական կինոյի անցյալի և ներկայի, ժամանակակից հայ կինոյի, Հայաստանի և Արցախի մասին»,- նշում են Կինոգործիչների միությունից: