Հղի կնոջը Ապարանի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Փետրվարի 7-ին, ժամը 19:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի բնակչին, ով հղի է, Ապարան քաղաքի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները Զ. Մ.-ին (ծնված 1986 թ․) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային և տեղափոխել Ապարան քաղաքի ԲԿ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա