Տիգրանակերտցի հայ երգչուհին մնացել է փլատակներում
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է դարձյալ տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։
Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան դեռ չեն հանվել փլատակների տակից։
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։
Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել է թե՛ տարրական, թե՛ միջնակարգ և թե՛ բարձրագույն կրթությունը: Նա հայկական ծագում ունի ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։
Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։
Հիշեցնենք, որ Թուրքիայիում ու Սիրիայում երեկ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը CNN-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, հասել է 5021-ի։
Թուրքիայում մահացել է 3.419 մարդ, ևս 20.534 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Սիրիայում մահացել է 1 602 մարդ, հայտարարվում է 3.649 վիրավորի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5 000-ը
- Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական դոլար
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
- Զորակցություն եմ հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին․ Իշխան Սաղաթելյան
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Թեժ գիծ՝ Սիրիայում և Թուրքիայում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու համար
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
- Կարևորը է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք ՀՀ-ում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում. Վարդանյան
- Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը հասնում է 1500-ի
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- ՀՀ ԱԳՆ. Հալեպում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան