Հասարակություն 20:26 07/02/2023 Հայաստան

Արցախի բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը․ BBC-ի անդրադարձը

News.am-ը, հղում անելով  BBC-ի ռուսական ծառայությանը, գրում է․

«Գրեթե երկու ամիս Լեռնային Ղարաբաղի հայերը մեկուսացված են ապրում արտաքին աշխարհից։ Ադրբեջանը, որը չի թաքցնում վիճահարույց տարածաշրջանի տարածքների նկատմամբ  իր վերահսկողությունը վերականգնելու ցանկությունը, փաստացի աջակցում է այն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակմանը։ Մարդիկ սննդի եւ դեղորայքի կարիք ունեն, նրանք սովորում են ապրել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում եւ առանց իրավիճակից դուրս գալու հստակ ելքերի։

Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի (ադրբեջանցիներն այն անվանում են Խանկենդի) նեղլիկ փողոցների փոքրիկ կրպակներում մարդկանց կուտակումներ են․ հավկիթի հերթեր են, որոնք այժմ վաճառվում են մի քանի օրը մեկ եւ տաս հատից ոչ ավել մեկ անձին։ Հարեւան խանութների ցուցափեղկերին ցուցանակներ են՝ «ձու չկա» կամ «եկեք ձեր տոպրակներով»:Սուպերմարկետների դարակներում փոշի է կուտակվում․ մնացել են միայն ամենաթանկ կամ ամենից քիչ անհրաժեշտ ապրանքները։ Հերթերում մարդիկ միմյանց խորհուրդներ են տալիս, թե քաղաքում որտեղ եւ ինչ սննդամթերք կարելի է գտնել։

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին մի խումբ մարդիկ, որոնք իրենց անվանում էին ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել էին Լաչինի միջանցքը՝ ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Պաշտոնական Բաքուն աջակցում է ցուցարարներին, բայց միաժամանակ պնդում, որ չի ձգտում տարածաշրջանը կտրել աշխարհից։ Սակայն միջազգային կազմակերպություններն ու եվրոպացի քաղաքական գործիչները զգուշացնում են, որ Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը գնալով ավելի է խորանում:

Շրջափակման սկզբից միայն Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները մուտքի իրավունք ունեն տարածաշրջան։ 2020 թվականի պատերազմից հետո, որի արդյունքում ԼՂՀ տարածքի մոտ երեք քառորդը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է գրեթե 2000 զինվոր։ Մնացած տարածքներում, ըստ Հայաստանի իշխանությունների, ապրում է մինչեւ 120 հազար մարդ։

Մինչեւ ճանապարհը փակելը  Հայաստանից Լեռնային Ղարաբաղ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ամսական շուրջ 12 հազար տոննա պարեն էր մատակարարվում, այժմ պարենի կանոնավոր մատակարարումները դադարեցվել են։ Սննդամթերքը ԼՂՀ է հասնում միայն Կարմիր Խաչի եւ խաղաղապահների շնորհիվ։

Գազի մատակարարման խափանումներ են սկսվել. միակ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Դրանցով է անցնում նաեւ էլեկտրահաղորդման միակ գիծը։ Դրա վթարման հետեւանքով էլեկտրականության հովհարային անջատումներ են սկսվել։ Այժմ ԼՂՀ բնակիչները օրական առնվազն վեց ժամ (երեք անգամ երկու ժամ) անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ երբեմն՝ առանց տաք ջրի եւ ջեռուցման։ Հունվարին մալուխի վնասման պատճառով տարածքշրջանը մի ամբողջ օր մնաց առանց համացանցի։

Ճանապարհի փակման հետեւանքով տուժել է նաեւ բժշկական ոլորտը․ դադարել  է դեղերի եւ բժշկական սարքավորումների ներկրումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) օգնում է տեղափոխել ամենածանր վիճակում գտնվող հիվանդներին. կազմակերպության տվյալներով՝ նրա կամավորները երկու ամսում տեղափոխել են ավելի քան 70 հիվանդի։

ԿԽՄԿ-ն նաեւ օգնում է մարդկանց վերամիավորվել իրենց ընտանիքների հետ եւ որպես միջնորդ մատակարարում է տակդիրներ, մանկական սնունդ եւ դեղորայք: Բայց բերված դեղերը բավարար չեն, դրանք տրվում են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց։

Հայաստանում հավաքված ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռն այժմ գտնվում է Գորիս քաղաքում՝ Ղարաբաղի հետ սահմանին, սակայն դեռեւս չի հաջողվում այն ԼՂՀ հասցնել։ Գորիսում ճանապարհների փակման պատճառով ժամանակավորապես ապրում են Հայաստանում մնացած մարդիկ։

Հունվարի 18-ից ԼՂՀ իշխանությունները ներդրեցին կտրոններով սննդի տրամադրման համակարգը․ դրանով մեկ անձին ամսական տրվում է մեկ լիտր բուսական յուղ, մեկ կիլոգրամ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ եւ շաքարավազ։  Ստեփանակերտի սեփական տների բնակիչները սկսել են ավելի ակտիվ այգիներ ու ջերմոցներ հիմնել, որպեսզի ձեռքի տակ գոնե որոշակի պաշար ունենան։

Ղարաբաղի հայերն ունեն մսի եւ կաթնամթերքի սեփական արտադրությունը, սակայն, ըստ տեղական իշխանությունների, դրա ծավալը նվազագույնի է հասել անասնակերի եւ այլ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման բացակայության պատճառով։

Ղարաբաղի հայերը շրջափակումը ընկալում են որպես Ադրբեջանի կողմից իրենց կամքը կոտրելու եւ ի վերջո իրենց տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ «Այսօր, ես թեեւ կարող եմ դիմակայել այս ամենին եւ ուտել հնդկաձավար ու մակարոնեղեն, բայց նրանք մեզ ստիպում են հոգեբանորեն ճնշված զգալ։ Երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու, քան պարզապես սահմանափակ կենսապայմանները, որն այժմ ունենք»,- ասում է Ալյոնա Մելքումյանը։

Երկրորդ պատերազմի ավարտին մայոր Առուշանյանը սպասել է Ստեփանակերտի իր տանը եւ մտադիր չէ լքել այն նույնիսկ շրջափակման պայմաններում։ «Պատերազմի օրերին ես մեր այգում խնձոր ու տանձ էի հավաքում ու ուղարկում Երեւան՝ թոռնուհուս համար»,- պատմում է նա։ «Այժմ սպասում եմ, թե երբ ճանապարհը կբացվի, որ նա ինձ մոտ գա՝ մեր գինին խմելու»:

Ղարաբաղի հայերից քչերն են հավատում, որ կկարողանան խաղաղ ու անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Վերջին 30 տարիների ընթացքում եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները դարձել են փոխադարձ էթնիկ զտումների, ջարդերի եւ ռազմական հանցագործությունների զոհեր։ Բայց Ղարաբաղի շրջափակումը եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքերի պարբերական գնդակոծությունները համոզում են, որ խաղաղությունը դեռ հեռու է։

«Անհնար է պատկերացնել հայկական ընտանիք, որը կարող է ապրել, իր երեխաներին դպրոց ուղարկել, աշխատել, ինչ-որ բիզնես ստեղծել, եթե ապրում ես Ադրբեջանում՝ նրանց ղեկավարության տակ»,- ասում է Ստեփանակերտի բնակչուհի Նոնա Պողոսյանը։ Անգամ հիմա, երբ 2020 թվականից հետո կարծես թե պայմանագիր կնքվեց, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը խախտում դրա բոլոր կետերը։ Անցած հարյուրամյակի ընթացքում պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ այս երկու ժողովուրդները ոչ մի կերպ չեն կարող միասին գոյակցել»»։

Չնայած Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարություններին, բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը եւ դա համարում են իրենց տներում մնալու միակ միջոցը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}