«Boeing»-ը հայտարարել է մոտ 2 հազար աշխատակցի կրճատման մասին
Ամերիկյան «Boeing» ընկերությունը ծրագրում է 2023 թվականին կրճատել մոտ երկու հազար աշխատակցի, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այս տարի մենք ակնկալում ենք մոտ երկու հազար կրճատում, հիմնականում ֆինանսական դեպարտամենտում և կադրերի բաժնում»,- նշված է Boeing-ի հայտարարությունում։
Ըստ աղբյուրի՝ կրճատման ենթարկվածների գործառույթների մի մասը կփոխանցվի Tata Consulting Services ընկերությանը։
2022 թվականի վերջից ամերիկյան մի շարք տեխնոլոգիական ընկերություններ սկսել են կրճատումների զանգվածային ալիք։ Մասնավորապես այս մասին հայտարարել են Microsoft Corporation, Coinbase, Meta, Twitter, Amazon, Netflix և այլ ընկերություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան