Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախատատի սրտաճմլիկ պատմությունը
PBS-ի Finding Roots շոուի մի դրվագում դերասան Ջո Մանգանիելոն պատմել է իր նախատատը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած սրտաճմլիկ պատմությունը:
Ամերիկացի դերասան Ջոզեֆ Մայքլ Մանգանիելոն, ով առավել հայտնի է Սեմ Ռեյմի Սարդ-մարդու ֆիլմի Ֆլեշ Թոմփսոնի և True Blood ֆիլմում Ալսիդե Գերվոյի դերով, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Պիտսբուրգում։ Նրա հայրը ծագումով իտալացի է, իսկ մայրը` հայկական և խորվաթական ծագումով:
Մանգանիելոն պատմել է սարսափելի պատմությունը, թե ինչպես է իր մեծ տատիկը փախել 1915 թվականին՝ ականատես լինելով ամուսնու և յոթ երեխաների սպանությանը։
«Թուրքերը նրա տուն են եկել 1915թ.-ին ամուսնու վրա կրակել են, նրան էլ են կրակել. Նա պառկեց գետնին, ձևանալով, թե մահացած է։ Այդ պահին ևս յոթ կրակոց է արձակվել՝ նրա յոթ երեխաների ուղղությամբ»,-պատմել է դերասանը։
Մանգանիելոնի նախատատը մեռած էր ձևանում, մինչև թուրքերը դուրս եկան տնից՝ ութերորդ երեխային թողնելով օրորոցում, որ սովից մեռնի։
«Նա անշարժ պառկած էր, իսկ թուրքերը դուրս եկան տնից և ութերորդ երեխային, որը նորածին էր, թողել են օրորոցի մեջ, որ սովից մեռնի, նրանք այդպես էին գործ անում»,-բացատրեց 47-ամյա Մանգանիելոն:
Կինը «երեխային կապել է մեջքից» ու փախել: Գաղթի ժամանակ նրա նախատատը ստիպված է եղել լողալով անցնել Եփրատ գետը։ Անցնելով մյուս կողմ՝ նա հայտնաբերել է, որ երեխան ողջ չի մնացել։
«Նրա մեջ դեռ փամփուշտ կար և, որքան ես հասկացա, նա ապրում էր քարանձավում այլ փախստականների հետ, մինչև որ գերմանացի զինվորականները նրան տարհանել են»,-պատմել է դերասանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան