Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննությանը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից.
«Տեղի ունեցավ քննություն, գործը գնաց դատարան, դատարանը տվեց իր վճիռը, ինչպե՞ս է իրականացվում արդարադատությունը վճռից հետո, օրինակ, եթե դատարանի վճռով դատապարտեց որևէ պատժի՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետի առկայությունը»։
Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Ի՞նչ է տեղի ունենում, եթե վաղեմության ժամկետն անցած է, և մենք ամեն դեպքում վարույթը շարունակում ենք։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կայացվում է վերդիկտ առանց պատիժ նշանակելու։ Դա Քրեական դատավարության օրենսգրքի իմպերակտիվ պահանջն է։
Բայց եթե նկատել եք դատախազության վերջին 4 ամսվա աշխատանքից, մենք միայն քրեական վարույթով չենք սահմանափակվում, յուրաքանչյուր նման դեպքերում, երբ կա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակմամբ կատարված չարաշահում, զուգահեռ նաև պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան։ Այսինքն, նպատակը ոչ միայն պատիժն է, այլ նաև պետության և հանրային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը։
Մենք էլ ենք չէ՞ հանրային ռեսուրս վատնում այսօր այս ամբողջ նախաքննությունն իրականացնելով։ Դրա արդյունքում դատախազությունը գոնե ակնկալում է, որ այդ գույքը պետք է վերադարձվի ազգային հարստության բալանս»։
Արսենյանը հստակեցրեց հարցը՝ ենթադրենք դատաքննությունն ավարտվեց, նշանակվեց պատիժ ազատազրկման տեսքով, վաղեմության ժամկետն ազդո՞ւմ է ազատազրկումը կրելու կամ չկրելու վրա։
«Այո, պատիժ չի նշանակվում այդ դեպքում։ Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում»,- պատասխանեց Աննա Վարդապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- Ձեր թույլտվությամբ` այդ նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում. Գլխավոր դատախազը՝ Վահագն Ալեքսանյանին
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
- Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան