«Ժողովուրդ». Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանի նշանակումը շատ քննարկվեց եւ քննադատվեց։ Այդպիսի նշանակման պատճառներից մեկը նաեւ կադրային սովն է, որ ունեն իշխանությունները, եւ դրա վառ ապացույցը նաեւ այն թափուր հաստիքներն են, որ առկա են նախարարություններում։
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների թափուր հաստիքների մասին։ Օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակի՝ նախարարը պետք է ունենա նախարարի մեկ առաջին տեղակալ եւ երեք տեղակալ, սակայն ՀՀ առողջապահության նախարարության կայքի պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի միայն երկու տեղակալ։ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ նախարար Գրիգոր Մինասյանը պետք է ունենա չորս տեղակալ, սակայն ունի միայն երեքը. համենայնդեպս, մյուս փոխնախարարի տվյալները բացակայում են։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ունի մեկ առաջին տեղակալ եւ երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։ Այսինքն՝ Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան