Իշխանությունը, որը ՊՆ-ի բալանսում գտնվող 71 ռազմական օբյեկտ է հանել աճուրդի, այսօր քննարկում է մի զորանոցի վաճառքի հարցը. Տիգրան Աբահամյան
«Այն թեման, որն այսօր բերվել է խորհրդարան, ունի մեկ գլխավոր նպատակ՝ հանրությանը շեղել վերջին շրջանում ՀՀ ԶՈւ-երում տեղի ունեցած ողբերգություններից, Զինված ուժերի և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով, որ այդ գործի իրավական մասին անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Պատգամավորը հայտնեց, որ այն, ինչի մասին ինքը խոսում է, ոչ թե ենթադրություններ և կանխատեսումներ են, այլ այն էր, որը նկատելի էր ԱԺ նիստերի դահլիճում այսօր ծավալված քննարկումներից:
«Ակնհայտորեն բավականին թույլ «փաստարկներով», իրավական բավականին խոցելի հիմքերով փորձ է կատարվում զինված ուժերում առկա իրավիճակը որևէ ձևով պայմանավորել վերջին երկու կամ երեք տասնամյակներով պայմանավորված գործընթացներով»,-ասաց պատգամավորը և հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո բարձրացված խնդիրներն առնչվում են գործող իշխանություններին, նրա 4-4.5 տարվա գործունեությանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները նպատակ են ունեցել նման քաղաքական միջոցառման միջոցով իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկել և փորձել իրականությունը ներկայացնել սեփական մեկնաբանությունների և տրամաբանությունների ներքո:
Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իշխանությունն ակնհայտորեն թիրախավորել է խորհրդարանական խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարին:
«Գրիգորի Խաչատուրովի անուննը շահարկվում է այն համատեքստում, որ 2018 թվականից ի վեր և Գրիգորի և Յուրի խաչատուրովներն իրենց ակտիվ քաղաքական դիրքորոշումն արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի և Զինված ուժերում առկա գործընթացների վերաբերյալ և այս պահին իշխանության համար թիրախ են»,-կարծիք հայտնեց ընդդիմադիր պատգամավորը և նկատեց, որ խաչատուրովները լավ գիտեին, թե ինչ է լինելու իրենց հետ, բայց չէին կարող անմասն մնալ կատարվողի վերաբերյալ բարձրաձայնելուց:
«Այն իշխանությունը, որը նախորդ տարի կառավարության որոշմամբ ՊՆ-ի բալանսում գտնվող 71 ռազմական օբյեկտ է հանել աճուրդի, այսօր փորձում էր քննարկում ծավալել այն հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ էր իրականացվել սրանից 10-12 տարի առաջ, երբ զորամասերից մեկի զորանոց հանդիսացող տարածքը, որն, ինչքան տեղյակ եմ, այդ ժամանակ որևէ չափանիշի չէր համապատասխանում և 90-ականներին իրավիճակի բերումով էր զինծառայողների կացարանի վերածվել, հանվել է վաճառքի»,-հայտարարեց Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան