ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ՝ Քիմբերլի Զեպֆելին և անվտանգության ծառայության պետ՝ Քրեգ․ Դ․ Գոլդսթինին։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։
«Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ստորաբաժանումների հարձակումից հետո Ջերմուկ քաղաքում տիրող իրավիճակը և պատասխանել ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին /զբոսաշրջային քաղաքի անվտանգության, տվյալ պահին զբոսաշրջիկների թվի, ձեռնարկվող քայլերի վերաբերյալ և այլն․․․/։
Հաջորդիվ, Վահագն Արսենյանի ուղեկցությամբ նրանք այցելել են` սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր»,- ասվում է հաղորդագրությունում: