Ձեր թույլտվությամբ` այդ նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում. Գլխավոր դատախազը՝ Վահագն Ալեքսանյանին
«Քրեական դատավարության օրենսգիրքն այս դեպքում պահանջում է, որպեսզի վարույթն ընդհանուր կարգով շարունակվի և անձն զրկված չէ որևէ փոլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից, այս դեպքում կայացվում է վերդիկտ առանց պատժի նշանակման»,-Աժ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով քննության ընթացքում Սեյրան Օհանյանի կողմից վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճելու միջնորդագիր ներկայացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Գլխավոր դատախազն այդ պատասխանը տվեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին:
Վերջինս մինչ այդ հարցրեց.«Մենք տեղեկացանք, որ Սեյրան Օհանյանը երեկ հայտնել է, որ չի պատրաստվում ստորագրել այն միջնորդագրի տակ, որով վաղեմության ժամկետի հիմքով գործը կկարճվի: Հնարավո՞ր է քնության որևէ փուլում նման միջնորդագիր ներկայացվի»:
Պատասխանելով պատգամավորին՝ Աննա Վարդապետյանը հավելեց, որ այն ընդհանուր իմպերատիվ պահանջ է և վերաբերում է բոլոր գործերին՝ ոչ միայն Սեյրան Օհանյանի:
Նա նաև տեղեկացրեց, որ հայցի առարկան՝ օտարման ոչ ենթական ՊՆ զորամասի գույքը18 մլն դրամի դիմաց գրավադրվել է բանկում:
«Այդ մասով մենք քննություն ունենք անելու արդեն Գրիգորի Խաչատուրովի, ոչ Սեյրան Օհանյանի մասով: Ձեր թույլտվությամբ այդ նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում»,-Վահագն Ալեքսանյանին ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ պատասխանելով հարցին թե 18 մլն դրամը ինչպես է ծախսվել:
Հարակից հրապարակումներ`
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- ԶՈւ-ում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները ԱԺ-ում կքննարկեն փակ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան