Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ քրեական վարույթը կարճելու որոշում է կայացվել այսօր
Քննչական կոմիտեն կարճել է ՔՊ-ական պատգամավոր, վերջերս ընդդիմության դեմ ակտիվ հանդես եկող Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Ինչպես հայտնեցին Panorama.am-ին ՔԿ-ից, որոշումը կայացվել է այսօր։
«Ստացվել են քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը և կացնիկները սառը զենք չեն։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճվել է»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, Արսենյանի հայտնի ելույթին սոցցանցում հետևեցին ենթադրություններ, որ նման հայտարարությունների գինը լինելու է պատգամավորի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ խմբակցություններն արձագանքում են Գուրգեն Արսենյանին
- Իրավապաշտպան. Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունն անբարո է
- «Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ
- Գուրգեն Արսենյանի որդին ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան