Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ
Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝ փորձելով պարզել նաև քաղաքացիների տրամադրությունները։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդավարը խոսափողը մեկնել է մի տուժած քաղաքացու, որը դժգոհությամբ ասել է․ «Էրդողանն ասում է AFAD-ը (Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչություն) հասցնում է (օգնություն- խմբ․), ու՞ր է, թե հասցնում է»։
Հետո կրկին խոսափողը մոտեցնում են քաղաքացուն, որը, շարունակելով բողոքն, ասում է, որ մի հարկում 12 հոգի են եղել, սակայն ոչ ոք չի պայքարել, բոլորն էլ ստել են։ Միայն երեկոյան եկել են նկարահանումներ արել ու թողել գնացել։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին վաղ առավոտյան 7․4 մագնիտուտով, օջախի 7 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Քահրամանմարաշի Փազարջըքի շրջանում։ Ժամը 04։26-ին 6․4 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել Գազիանթեփի Նուրդաղըի շրջանում, իսկ ժամը 04.36-ին 6․5 մագնիտուտով երկրաժաշարժ է գրանցվել Գազիանթեփի Իսլահիյեի շրջանում։ Երկրաշարժերի հետևանքով Քահրամանմարաշում, Քիլիսում, Դիարբեքիրում, Ադանայում, Օսմանիեում, Գազիանթեփում, Մալաթիայում և Հաթայում շենքեր են փլուզվել։