ՌԴ-ից դրամական փոխանցումները համարժեք են ՀՀ տարեկան ՀՆԱ-ի 20 %-ին. Թադևոս Ավետիսյան
«14.2% տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասը արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականին միայն բանկային համակարիգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները ՌԴ-ից Հայաստան կազմել էմ ոտ 3.6 մլրդ դոլար՝ նախորդ տարվանից 4.2 անգամ ավել:
«Դրամական այս փոխանցումներն միայն համարժեք են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 20 %-ին: Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նույնպես աննախադեպ աճել են շուրջ 80%-ով, սակայն հիմնականում մենք ՌԴ ենք արտահանել ոչ թե սեփական արտադրանքը, այլ մյուս երկրներից ներմուծվածը»,-տեղեկացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հայտենց, որ Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և ՌԴ գործընկեր, նույն այդ գործոնների համադրությամբ 2022 թվականին նույնպես տնտեսության երկնիշ աճ է ապահովել, իսկ 2018-21 թվականներին ներդրումների միջին աճը կազմել է 3.5 % և աճող անվտանգային մարտահրավերների պայմաններում վտանգված է հետագայում դրանց ներգրավման գործընթացը:
«Խոստացված թռիչքաձև աճի փոխարեն համախառն ներքին արդյունքի աճը 2018-21 թթ. կազմել է 2.8 % տարեկան միջին կտրվածքով, իսկ պետական միջին պարտքը պատիկներով ավել է աճել»,-հայտարարեց Ավետիսյանը:
Նա նաև նկատեց, որ պետական եկամտի մի մասն էլ չի ծախսում և ծառայեցվում հիմնական նպատակին՝ ձախողված կառավարման հետևանքով:
«Մեկ անձից պետական գնումներով ծախսերն էլ թռիչքաձև ավելացնում են իշխանական շրջանակի օլիգարխների գերշահույթները»,-ասաց պատգամավորը և հիշատակելով վիճակագրական տվյալները, հայտնեց, որ մինչև պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը 2.5 անգամ գերազանցել է տարածաշրջանի տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ տարածաշրջանի 6 երկրներից միայն Հայաստանին չի հաջողվել վերականգնել համաճարակի տարվա տնտեսական անկումը:
Ըստ Ավետիսյանի՝ նվազագույն սպառողական զամբյուղն ավելացել է 30 %-ով, բայց մինչև վերջերս չեին ավելացել աշխատավարձերը, իսկ նպաստներն ու կենսաթոշակներն ավելացել են 3 անգամ պակաս, քան սպառողական ծախսերը
Հարակից հրապարակումներ`
- ԼՈւՅՍ. ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում
- Հայաստանում կանխատեսվող 8 % տնտեսական աճը պայմանավորված է ժամանակավոր գործոններով. ՎԶԵԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան