«Հրապարակ». Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների լուրն աշխուժացրել է նաև իշխանամերձ ուժերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների լուրն աշխուժացրել է նաև իշխանամերձ ուժերին։ Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի խորհրդի վերակազմավորման նիստ է արել և նախագահ է ընտրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, ով ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն է և այդ մասին անձամբ է հայտնել մեզ։
Մինչ այդ Երևանի խորհուրդը ղեկավարում էր ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Խորհուրդը նաև որոշել է Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագիր մշակել։
Ավելի վաղ գրել էինք, որ գործող քաղաքապետը հնարավոր է այս ամսվա ընթացքում հրաժարական տա, ու մայիսին գնան արտահերթ ընտրությունների։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները, սակայն, երեկ հայտնեցին, որ իշխանությունները ռիսկերն են հաշվարկում, և, ըստ ամենայնի, հրաժարականն այս ամիս տեղի չի ունենա, քանի որ ՔՊ-ի ընտրվելու շանսերն այնքան էլ մեծ չեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են