«Հրապարակ». Հնարավո՞ր է ընդդիմությունը նահանջի ու թեկնածու չառաջադրի Սիսիանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Վերջին օրերին նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է Սիսիանի համայնքներ այցելում։ Նրան ուղեկցում է ՔՊ-ի թեկնածու, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։
Թեպետ մարզպետի շրջապատից վստահեցնում են, որ այցը կապ չունի ընտրությունների հետ, և մարզպետը շարունակում է սեպտեմբերյան պատերազմի պատճառով ընդհատված աշխատանքային այցերը Սյունիքի տարբեր համայնքներ, իսկ թեկնածուի քարոզարշավի ողջ պատասխանատվությունը դրված է ՔՊ-ական պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանի և եղբոր՝ Սիսիանի անտառտնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Համբարձումյանի վրա, սակայն մարզի աղբյուրները հակառակն են պնդում, որ հընթացս էլ ՔՊ թեկնածուին են գովազդում մարզպետի այցերի և բնակչությանը տրվող խոստումների ընթացքում։
Իշխանությունն այնքան մարտական է տրամադրված Սիսիանում, որ մարզից լուրեր են հասնում, թե հնարավոր է ընդդիմությունը նորից նահանջի ու թեկնածու չառաջադրի, թեպետ շաբաթներ առաջ ակտիվ քննարկումների մեջ էր և առաջադրվելու մտադրություն ուներ նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում հետ երեկ չկարողացանք կապ հաստատել։ Եվ չնայած փետրվարի 9-ից թեկնածուների առաջադրումները սկսվել են, սակայն երեկվա դրությամբ որոշակիություն կար միայն իշխանական դաշտում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են