ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես մտահոգված է երկրաշարժից հետո Հալեպ քաղաքի իրավիճակով, որտեղ վնասվել է քաղաքի պատմական կենտրոնը։ Մասնավորապես, զգալի վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմ Մալարը։
Թուրքիայի Գազիանթեփ պատմական ամրոցն ու Սիրիայի Հալեպի միջնաբերդը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են, տուժել են փետրվարի 6-ին առավոտյան տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:
«Կազմակերպությունն իր գործընկերների հետ նախնական գնահատել է, թե որքան վնաս է հասցվել ժառանգությանը։ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես մտահոգված է Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված հնագույն Հալեպ քաղաքի իրավիճակով, որտեղ զգալի վնասվել է միջնաբերդը», - հայտնել է Մալարը։
Նա նշել է, ո Հին քաղաքում գտնվող Արևմտյան աշտարակը փլուզվել է, կան մի քանի շենքեր ևս, որոնց վնասվել և թուլացել են:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է երեք հազարը, վիրավորներինը՝ 16 հազարը։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711 մարդ, տուժել՝ 1431-ը։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական դոլար
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Թուրքիայի երկրաշարժը Սպիտակից շատ ավելի ուժեղ է եղել. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
- Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է. Սեյսմոլոգ
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
- CNN. Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 670-ի
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան