Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին երեքշաբթի օրը տարածված տեղեկագրում:
«Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող երկու կողմերի հետ միասին սկսել է խախտման փաստով վարույթ է սկսել:
«Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ»,- հայտնել են ՊՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան