ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
««ԱԺ կանոնակարգ» օրենքի 53-րդ հեդվածի համաձայն ԱԺ պատգամավորների առնվազը 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է Աժ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեկան հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավո դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագրի քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում, որն ընդունվում է պատգամավորնբերի ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով նիստերի առաջին հարցի ընդունման ընթացակարգը:
Մինչ այդ խորհրդարանն այսօր, առանց «Հայաստան» խմբակցության պատգամավորների, 68 պատգամավորով ապահովեց նիստերի քվորումը և սկսեց հերթական նիստը:
Օրակրգը ներակայցնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին օրակարգի վերաբերյալ ոչ մի հարց չեղավ:
Օրակարգը ընդունվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների դեմ և ՔՊ-ական պատգամավորների կողմ ձայներով հաստատեց օրակարգը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը հայտնեց, որ իրենց խմբակցություննէ դիմել քննարկումը փակ անցկացնելու համար և ՔՊ-ականները 64 ձայնով ընդունեցին այդ որոշումը:
ՔՊ-ական պատգամավորները որոշեցին նաև փակ նիստում քննարկել ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները թեմայով քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ-ում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները ԱԺ-ում կքննարկեն փակ նիստում
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան