Սա ոչ այլ ինչ է, քան ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց. Այվազյան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.
«Փետրվարի 7-ին պաշտոնապես հայտարարեցին, որ ՀՀ կառավարությունը փրկարարական ջոկատ է ուղարկում ոչ միայն Սիրիա, այլև Թուրքիա՝ «աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին»։
Այսպիսով, Թուրքիայի և Ադրբեջանի Ֆաշիստական Կոնֆեդերացիան (այսուհետև՝ ԹԱՖԿ), շարունակելով Արցախի պաշարումը, փակելով Հայաստանից Արցախ մարդասիրական օգնության բոլոր (այդ թվում՝ օդային) ճանապարհները, միաժամանակ Հայաստանից ստանալու է մարդասիրական օգնություն, իմա՝ հարկ ու տուրք։ Սա ոչ այլ ինչ է, քան ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց։
ՀՀ կոլաբորացիոնիստական կառավարությունն թուրքերին պարզ լեզվով ասում է հետևյալը. «Դուք կարող եք Արցախի հայությանը, ներառյալ կանանց, երեխաներին ու ծերերին մատնել սովի ու ցրտի, զրկել նրանց կրթությունից, աշխատանքից, ազատ տեղաշարժից, օրվա հացը վաստակելու հնարավորությունից, բայց մենք, ահա, ձեզ հայ ժողովրդի գումարներով ծառայություններ կմատուցենք, այդ թվում՝ մարդասիրական օժանդակություն»։
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ Է ԼԻՆՈՒՄ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
- Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան