Փետրվարի 25-ից պետք է նախ մեքենաների գազաբալոնային համակարգը ստուգված լինի, ապա նոր տեխզննում անցնեն. Սանոսյան
«Գազաբալոնների վկայագրման գործընթացը շարունակվում է և պետք է ասել, որ ցուցանիշներն այդքան գոհացնող չեն»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում այս պահին 166 հազար մեքենա է գործընթացով անցել, մոտ 60-62 հազար հերթագրման պրոցեսի մեջ է։
Սանոսյանը հայտնեց, որ Հայաստանի տարածքում արդեն կա 82 կայան։
«Այս տարվա փետրվարի 25-ից ուժի մեջ կմտնի փոփոխություն, ըստ որի տեխզննում չեն կարող անցնել այն մեքենաները, որոնց վրա գազաբալոնային համակարգ է տեղադրված։
Պետք է այդ մեքենաները նախ իրենց գազաբալոնային համակարգը ստուգեն, որից հետո միայն կարող են տեխզննման կայանում համապատասխան մյուս ստուգումներն անցնել։ Նպատակ ենք հետապնդում, որ ստուգումների շարքը հերթականությամբ լինի»,- ասաց Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ 166 հազար մեքենայի ստուգման արդյունքում մոտ 4800 բալոն է խոտանվել, որոնցից մոտ 4400-ը ժամկետանց է եղել, 300-ից ավելի բալոններ հենց ստուգման ժամանակ պայթել են կամ վնասվել, ինչը ենթադրում է, որ դրանք մի օր կամ լիցքավորման կամ այլ վայրում կպայթեին իրենց ցավալի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Գազաբալոնների պարբերական վկայագրման կայաններում խախտումներ չեն հայտնաբերվել
- Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև զանգով․ ՏԿԵՆ
- Օգոստոսի 1-ից ստուգում չանցած գազաբալոններով մեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա