Հարգելի պարոն դատախազ. Արփի Դավոյանը՝ Աննա Վարդապետյանին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։
«Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն դատախազ,... »,- իր խոսքը սկսեց Դավոյանը։
Նա «պարոն դատախազ»-ով դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Դավոյանը շարունակեց իր խոսքը, իսկ վերջում ասաց. «Մեր հանրությունն իրականում երկար է սպասել արդարության, և ես վստահ եմ, որ մենք այսօր արդարության ճանապարհին ենք։
Կուզենայի այսօր այս ամբիոնից լսել Սեյրան Օհանյանին, լսել նրա խոսքերը, արդարացումները, բայց այդ հնարավորությունը մենք չունենք. երեկ ասացին, որ նա վատառողջ է, առողջություն եմ մաղթում Սեյրան Օհանյանին, կցանկացայի ցանկացած հարմար պարագայում նա խոսեր և որևէ ձևով արձագանքեր այն բոլոր փաստերին, որոնք այստեղ հնչեցին»։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը կլինի այսօր
- Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով. Վարդապետյան
- Բաբայան. Եթե նույնիսկ ԱԺ-ն թույլ տար Ս. Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
- Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին