Թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Սվաճյան 12/7 հասցեում գործող «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ (Մալաթիա տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու թե որքանով են շտկվել Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։
Տեսչական մարմնի հաղորդմամբ, արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։
Հարակից հրապարակումներ`
- Տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն
- Տնտեսագետ. «Մալաթիա» տոնավաճառ-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի
- «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն ու աշխատակիցները գնում են ՔՏՀԱ տեսչական մարմին
- Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք. Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են
- Մալաթիա տոնավաճառում իրավիճակը գնահատվում է հրդեհապայթյունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա