Մեր հետընթացը շատ ծանր եմ տանում. Նիկոլ Փաշինյան
Օրես Թրանսփարենսի հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիոն ընկալման համաթիվը. Հայաստանը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր: Այսպես, ըստ նոր համաթվի՝ Հայաստանը 46 միավորով հայտնվել է 63-րդ հորիզոնականում (180 երկրից)՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։
«Շատ մտահոգված եմ այդ տվյալներով։ Մենք ինչ որ բան այն չենք արել»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ սա պետք է առիթ լինի ու վերահաստատեն հակակոռուպցիոն քաղաքականության իրենց վճռականությունը, հաստատակամությունը։
«Հակակոռուպցիոն ռեյտինգում մեր հետընթացը համարում եմ շատ մեծ ձախողում, ահավոր մեծ ձախողում, անձնապես շատ ծանր եմ տանում, որ այդպիսի բան է տեղի ունեցել, բայց մյուս կողմից առիթ է, որպեսզի ավելի խստացնենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունը և գործիքները»,- ասաց Փաշինյանը։