Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԱԺ-ում կայացած փակ նիստում պաշտպանության նախարարը խոսել է ընդամենը 50 րոպե, մինչ այդ զեկույցով իրավիճակային ուսումնասիրություններ և գնահատականներ է ներկայացրել մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը:
Պաշտպանության նախարարի խոսքը 2 մասի կարելի է բաժանել` ընթացիկ տեղեկություններ ու կատարողականի հաշվետվություն, ինչպես նաև` տարբեր խնդիրների լուծման տեսլական (ծրագիր):
Հաշվետվությունն ի գիտություն է ընդունվել` ինքս տեսնում եմ, որ չափազանց մեծ անելիքներ կան, արձանագրվածն անբավարար է երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համար:
Իսկ ինչ վերաբերվում է ԶՈւ վերականգնման և փոփոխությունների տեսլականին, ներկայացված ու դաշտում շրջանառվող ՊՆ ծրագրերի ճնշող մեծամասնության մասով լուրջ խնդիրներ եմ տեսնում, որոշները նիստում ներկայացրել եմ:
ՀԳ. Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ` բովանդակությունը կամ չեն հասկացել կամ հետաքրքիր չի էլ եղել»։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը մեկնաբանություն է թողել.
«Հատկապես շրջանցում են փաստը, որ զեկույցիս եզրափակիչ մասում ընթերցել եմ բառացի հետևյալը՝ «Վերոշարադրյալը եզրակացնում է, որ ՀՀ ԶՈՒ արմատապես բարեփոխման, վերակառուցման, մարտական ոգու վերականգնման եւ կարգապահության բարձրացման համար անհրաժեշտ են գերմարդկային ճիգեր, քաղաքական կամք, սրտացավություն, համառություն, վճռականություն։ Ցավոք, անցնող տարիների դառը փորձը փաստում է, որ ներկայիս ռազմա-քաղաքական կառավարման պարագայում դա գրեթե բացառված է։ Լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, ԶՈՒ նոր կառավարում, նոր ռազմա-քաղաքական դոկտրին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան