Կլաար. Ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսեցինք նախագահի և Հայաստանի վարչապետի հետ նրա անձնական մասնակցության և ներգրավվածության մասին, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ որպես օժանդակող հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման համար, մենք սատարում ենք դրան։ 1tv.ge-ի հաղորդմամբ, «Մոամբի»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։ Այս մասին նա ասել է «Մոամբի»-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը։
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր էր, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։
«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։ Այս առումով Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար է, հարևան երկրներից կարելի է արագ և հեշտությամբ հասնել այստեղ։ Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները՝ Հարավային Կովկասը, պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- ասել է Տոյվո Կլաարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան