Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով. Վարդապետյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ներկայացրեց Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երրորդ միջնորդագիրը:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվե՞լ, թե՞ ցուցում:
«Սերժ Սարգսյանի ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը. «Կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ուղիղ ցուցման մասին ուղիղ ապացույց չկա, կա միայն գրությունը, իսկ ցուցմունք, այո՛, տվել է, երրորդ նախագահը հարցաքննվել է սույն գործով», - ասաց Աննա Վարդապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ են քննարկել ԱԺ նիստում
- Բաբայան. Եթե նույնիսկ ԱԺ-ն թույլ տար Ս. Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
- Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում