Փաստաբանների ֆլեշմոբը. #պաշտպանումեմ
Փաստաբանները ֆեյսբուք սոցիալական ցանցում ակցիա են իրականացնում՝ պաշտպանելով դատավորի խոսքի ազատությունը։
Ակցիային միացել են հայտնի փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, ինչպես նաև Արսեն Բաբայանը, Դիաննա Գրիգորյանը, Հովսեփ Սարգսյանը, Դավիթ Ավագյանը և այլք։
«#պաշտպանումեմ
Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը
Ես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանս (արտոնագիր 776), ուսումնասիրելով դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչների հրապարակած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հայտարարում եմ.
1/ միջնորդության փաստական հիմքը կազմող դատավորի հրապարակային խոսքն ակնհայտորեն տեղավորվում է արտահայտման ազատության՝ միջազգային չափորոշիչներով դատավորին թույլատրված սահմաններում։
2/ այդ պայմաններում արդարադատության նախարարի միջնորդությունը դատավորի նկատմամբ գործադիրի կարգապահական լիազորության չարաշահում է և ինքնին ոտնձգություն է Սահմանադրական հիմնարար արժեքների, հատկապես՝ խոսքի ազատության, դատավորի անկախության, իշխանությունների տարանջատման նկատմամբ։
Փաստաբան գործընկերներիս կոչ եմ անում ծանոթանալ միջնորդությանը և այս գնահատականը կիսելու դեպքում միանալ սույն հայտարարությանը՝ ինձ նշելով առանձին գրառում կատարելու կամ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելու ձևով։ Խնդրում եմ նշել արտոնագրի համարը ևս։
Շնորհակալ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը
- ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ