Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը մշտապես կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ՝ առավել մանրամասն տեղեկանալու երկրաշարժի հետևանքով առաջացած վնասների ու ավերածությունների մասին։
Նշվում է, որ Հալեպում Ազգային Առաջնորդարանը և համայնքի ղեկավարությունը պատրաստել է հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդն ապաստան գտնի ավելի ապահով պայմաններում։
Կաթողիոսկարանի հաղորդմամբ, Արամ Առաջինը Վեհափառ Հայրապետը գումար կհատկացնի Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրոններում ապաստանած հայերին սննդով ապահովելու համար։
«Մեր Ս. Աթոռին կողմէ, Վեհափառ Հայրապետը գումար մը յատկացուց Հալէպի հայութեան, յիշեալ կեդրոններուն մէջ ապաստան գտած մեր ժողովուրդի զաւակներուն սննդաբաշխումի աշխատանքներուն համար»։
Նորին Սուրբ Օծությունը հատուկ նամակ է հղել Սիրիայի նախագահին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Սիրիայի ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
- Օգնության խնդրանք և շնորհակալություն Երևանում Սիրիայի դեսպանությունից
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
- Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
- Հայաստանը պատրաստվում է օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային
- Ավելի քան 150 շենք է ավերվել Սիրիայի տուժած նահանգներում
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- ՀՀ ԱԳՆ. Հալեպում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին