ԲԴԽ որոշմամբ՝ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել: Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:
ԲԴԽ հաղորդմամբ, վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:
«Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների:
Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի լիազորությունները շուրջ 6 տարի է՝ կասեցվել են, և ձգձգվող դատական պրոցեսների ընթացքում նրա փոխարեն այլ դատավոր նշանակելու պայմանների հնարավորության բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալ դատարանի բնականոն աշխատանքի ապահովման դժվարությունների:
Կյանքի կոչված օրենսդրական լուծումները հնարավորություն կտան խուսափելու համանման իրավիճակներից. լիազորությունները կասեցված դատավորները կընդգրկվեն ռեզերվային ցուցակներում, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն այլ դատավորներ:
Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշում են ԲԴԽ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը
- Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել
- Դատարանը կալանավորել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին
- Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են
- Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1-ի դատավորի կողմից. Երեմ Սարգսյան
- Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է
- Երեմ Սարգսյան. Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը
- ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
- Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին
- «Փաստինֆո». Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի
- Դատավոր Կուբանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակի ժամը 18-ին
- Փաստաբան. Դատավոր Նարինյանը չի ընդունում մեղադրանքը
- Դավիթ Գրիգորյանի արդարացումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն քննարկել իրենց քայլերը
- Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է
- ԲԴԽ. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի Դավիթ Բալայանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան