Ինչո՞ւ թշնամական Թուրքիային նման արագ և այդպիսի փաթեթով արձագանք կա, իսկ Իրանի հանդեպ՝ 0 արձագանք. Անդրանիկ Թևանյան
«Ներկայացնեմ հասարակությունից հնչող երրորդ տեսակետը՝ կարելի էր ցավակցություն հայտնել Թուրքիային և աջակցություն տրամադրել, բայց…»,-Աժ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Թուրքիային ՀՀ-ի ցավակցության և օգնություն ցուցաբերելու մասին հասարակության շրջանում առկա դեմ և կողմ արձագանքների միջին տեսակետը:
Նա շեշտեց, որ «Բայց»-ի տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում:
«Հարց առաջին՝ ինչո՞ւ համանման այլ իրավիճակում Նիկոլ Փաշինյանն այդպիսի պատրաստակամություն և օպերատիվություն չցուցաբերեց: Երկրորդ՝ ինչպիսի վարքագիծ ունի Թուրքիան Հայաստանի նկատմամբ և, ելնելով դրանից, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի համարժեք պատասխանները Թուքիային, երբ մենք տեսնում ենք, թե ինչ մոտեցումներ կան այդ երկրից Հայաստանի նկատմամբ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ օերս բարեկամ Իրանում նույնպես տեղի էր ունեցել երկրաշարժ և պաշոտանական Երևանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի չի արձագանքել դրան և չի ասել որ պատրաստ է օգնություն տրամադրել:
«Սա այն դեպքում, որ Իրանն է դարձել Սյունիքի գոյության երաշխավորը: Իրանն է հայտարարում, որ թույլ չի տալու տարածաշրջանային քարտեզի վերաձևում և Թեհրանն է առանցքային քայլեր կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության մասով՝ առնվազը Սյունիքի հետ կապված»,-հայտարարեց Անդրանկ Թևանյանը և հավելեց. «Էդ ինչպե՞ս է՝ թշնամական Թուրքիային նման արագ և այդպիսի փաթեթով արձագանք կա, Իրանի հանդեպ՝ 0 արձագանք»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև հայտնեց, որ այս ընթացքում ողբերգական դեպքեր են եղել ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանում և Հայաստանից կրկին արձագանք չի եղել:
«Եթե Սիրիայի երկրաշարժը մի քիչ այլ ժամկետում լիներ, ապա կա ողջամիտ կասկած որ մեր բարեկամ Սիրիային նույն վերաբերմունքը կցուցաբերվեր, ինչ Իրանի դեպքում»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև նկատեց, որ Հայաստանը նման բարյացկամ վերաբերմունք է ցուցաբերում Լաչինի միջանցքի փակման և 120 հազար արցախցու բլոկադայի մեջ պահելու պատվիրատու պետության հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում ներկայացվեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
- Ի՞նչ են քննարկել ԱԺ նիստում