Վարդան Ոսկանյան. էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։
Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը։
Հաշվի առնելով այն, որ մեզանում հաճախ նման դեպքերում թյուրընկալում է առաջանում, թե, իբր, «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», պետք է նշեմ, որ նման մոտեցումը լրջմիտ չի կարող համարվել, և էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ սրանով հանդերձ խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
- Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5 000-ը
- Թուրքագետ. Թուրքիայի Հաթայ նահանգում վիճակը շատ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան