Փոքրիկները փլատակներում են եղել 17 ժամ. Մի լուսանկարի պատմություն
Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո սոցցանցերում տարածվում են հուզիչ, սրտաճմլիկ լուսանկարներ, պատմություններ։ Առավել լայնորեն տարածվեց Սիրիայում արված այս լուսանկարը։
Միջազգային մամուլը գրում է, որ երեխաներին հայտնաբերել են փլատակներում 17 ժամ մնալուց հետո։ Յոթամյա քույրը ձեռքը դրել է փոքր եղբոր գլխին նրա անվտանգությունն ապահովելու համար։
Լուսանկարի հեղինակի մասին ոչինչ չի նշվում։ Դրա վրա ուշադրություն հրավիրել է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի ներկայացուցիչը։
The 7 year old girl who kept her hand on her little brother's head to protect him while they were under the rubble for 17 hours has made it safely. I see no one sharing. If she were dead, everyone would share! Share positivity... pic.twitter.com/J2sU5A5uvO
— Mohamad Safa (@mhdksafa) February 7, 2023
Նկարը վիրուսի նման տարածվում է համացանցում, մարդիկ աղոթում են նրանց առողջության, երկարակեցության, խաղաղության համար։
«Հրաշքներ պատահում են։ Ինչպիսի հրաշալի մեծ քույր։ Կանայք բնությունից օժտված պաշտպաններ են, սիրողներ, բուժողներ։ Անկախ նրանից՝ մենք ընտրում ենք երեխաներ ունենալ, թե ոչ, մենք մայրական բնազդներ ունենք, և կանանց արգանդ է տրվել ինչ-որ պատճառով»,-նման մեկնաբանություններ են թողնում օգտատերերը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի
- Վարդան Ոսկանյան. էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է
- Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. Փայլան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան