Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի, վիրավորներինը՝ 37,011-ի, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր 5894 զոհի և 34 810 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով այս պահին զոհերի թիվը հասնում է 4 հազարի, վիրավորներինը՝ 22168 -ի։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
- Երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են տևել մի քանի տարի․ մասնագետ
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել
- Թուրքիայի երկրաշարժը Սպիտակից շատ ավելի ուժեղ է եղել. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել