Բայդենն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն անվանել է «դարերի փորձություն» ԱՄՆ-ի և աշխարհի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունն անվանել է «դարերի փորձություն» ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում, փոխանցում է «Իզվեստիա» գործակալությունը։
Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, ռազմական գործողությունն օգնեց ԱՄՆ-ին միավորել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները և ստեղծել կոալիցիա՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը դիմակայելու համար։
«Մենք միավորել ենք ՆԱՏՕ-ն և ստեղծել գլոբալ կոալիցիա»,- ասել է Բայդենը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները