Ստամբուլում նախատեսված մրցաշարը չեղարկվել է․ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիա
ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի մրցումային ծրագրով մեր հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Մրցաշարը չեղարկվել է՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
Մարզաձևի Սերբիայի ֆեդերացիան պատրաստ է ապահովել մեր վազորդների մասնակցությունը Բելգրադում փետրվարի 15-ին սկսվող միջազգային ավանդական մրցաշարում:
Այդ ստուգատեսին Հայաստանից հավանաբար կմասնակցեն Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը»,- ասվում է հաղորդագրությունում: