Ճապոնացի սեյսմոլոգ.Թուրքիայի երկրաշարժները 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին
Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։
Նրա խոսքով՝ երկրաշարժների էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։
Սինջին ընդգծել է, որ երկրաշարժի ժամանակ անջատված էներգիայի քանակությունը «ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995 թվականի Խանսիի մեծ երկրաշարժին և 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժին»:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանն առաջարկում է երկրաշարժից հետո չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
- Նոր երկրաշարժ Թուրքիայում
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի
- Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
- Երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են տևել մի քանի տարի․ մասնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան