Փորձում են այդ ճանապարհների բացելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
«Կան թեմաներ, որոնք շարունակում են բանակցությունների սեղանին լինել և դրանցից մեկը գազի միասնական շուկայի ձևավորման մասին է»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԵԱՏՄ-ի ներսում համագործակցության հարցերին, խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել, բայց կան նրբություններ, որոնք հասցեագրման և լուծման կարիք ունեն:
Նա նշեց, որ ԵԱՏՄ շրջանակներում կա ըմբռնում, որ պետք է շարունակվեն քննարկումները, մինչև այդ հարցերի լուծումը:
«Ըստ էությամն մենք ԵԱՏՄ երկրների հետ կապող մեկ օղակ ուենք, այն Վերին Լարսի ճանապարհն է՝ իր բոլոր հայտնի պրոբլեմներով և օբյեկտիվորեն անհաղթահարելի պրոբլեմներով , քանի որ ոչ մեկը չի կարող կառավարել ձնահոսքերը, փլուզումները, եղանակային պայմանները»,-հայտնեց Փաշինյանը:
Նա տեղեկացրե, որ վրացի գործընկերները նախատեսել են թունելի կառուցումը, որը որոշակիորեն կլուծի այդ խնդիրը:
«Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն նրա հետ: Մենք այս առումով շահագրգռված ենք և պետք է կրկին առիթից օգտվեմ և պատրաստակամություն հայտնեմ, որ այն ինչ գրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել, ավելին՝ շահագրգռված ենք»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը. «Այնպիսի տպավորություն կա, որ մեր շուրջը բոլորն ուզում են, որ այդ ճանա պարհները բացվեն՝ մենք դիմադրում ենք: Ոչ՝ ընդհակառակը, ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն և դիմադրում են մյուսները:
Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհների բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք, ոչ՝ եկեք այն ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք և էն, ինչ չենք գրել եռակողմ հայտարարության մեջ մի վերագրեք հայտարարությանը»:
Փաշինյանը հիշեցրեց, որ Ալիևը վերջերս հայտարաել է, որ եռակողմ հայատարաության մեջ միջանցք բառ չա, այլ ինքն է ներմուծել խոսույթ:
« Ի՞նչ չկա գրած հայտարարության մեջ: Չկա գրած «միջանցք», «Հայաստանի սովերենության սահմանափակում», «ՀՀ օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում»: Բառիս ուղիղ իմաստով արձանագրում եմ, որ մենք պատրաստ ենք հենց վաղը այդ բոլոր գործողություններն իրականացնել և մեկնարկը տալ»,-խոսքն ավարտեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան