
Բջջային կապի գերմանական օպերատորն անվճար է դարձնում ելքային զանգերը դեպի Թուրքիա ու Սիրիա
Գերմանական «Deutsche Telekom» բջջային կապի օպերատորը հայտարարել է, որ մինչև փետրվարի 15-ը Գերմանիայից Թուրքիա և Սիրիա կատարվող ելքային զանգերի համար րոպեավճար չի գանձի, քանի որ այդ երկրներում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, գրում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ անվճար կլինեն նաև SMS հաղորդագրությունները վերոնշյալ ժամանակաշրջանում: Բացի այդ «Deutsche Telekom» ընկերությունը մեկ միլիոն եվրո կփոխանցի «Aktion Deutschland Hilft» հիմնադրամին, որն էլ օգնություն կուղարկի Թուրքիային ու Սիրիային:
Գերմանական ընկերությունը ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Թուրքիայի ու Սիրիայի աղետյալ ժողովուրդներին։